Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում ԵՊՀ-ում անցկացվեց Սոցիալական աշխատողի մասնագիտական օրվան նվիրված «Սոցիալական աշխատանք․ նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողով, որի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:
ԵՊՀ-ում կայացավ աշխատաժողով «DEvision» նախագծի շրջանակում Երևանի պետական համալսարանում «DEvision. իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» նախագծի շրջանակում ս.թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը անցկացվեց նախագծի կառավարման և մշտադիտարկման աշխատաժողովը («Project Management & Monitoring Meeting Workshop»)՝ համախմբելով ակադեմիական և ոլորտային փորձագետների Հայաստանից, Ղրղզստանից և Ավստրիայից։
Տեղի ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց իր հիմնադրման 90-ամյակը, ինչպես նաև վերաբացման 40-ամյակը։ Միջոցառումն առիթ էր խոսելու ֆակուլտետի շուրջ մեկդարյա ձեռքբերումների մասին, վերարժևորելու կրթական և գիտական նվաճումները, մեծարելու ֆակուլտետի զարգացման գործում մեծ ջանքեր ներդրած բարձրակարգ մասնագետներին, շրջանավարտներին։
«Երիտասարդությունը և կլիմայական փոփոխությունները»․ պանելային քննարկում՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպության օրվան Երևանի պետական համալսարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում անցկացվեց «Երիտասարդությունը և կլիմայական փոփոխությունները» խորագրով պանելային քննարկում, որը նպատակ ուներ վերարժևորելու երիտասարդության դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ ընդգծելով առկա մարտահրավերները, հնարավորությունները և համատեղ լուծումները։
ԵՊՀ այցելեց ԲՏԱ նախարարը․ գործակցության ընդլայնման նոր ուղիները՝ քննարկման առանցքում ԵՊՀ-ում հյուրընկալվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը շրջայց կատարեց Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտներում, Քիմիայի ֆակուլտետում, ծանոթացավ նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, իրականացվող գիտական նախագծերին ու արտադրանքին, ժամանակակից լուծումներով վերանորոգված ու կահավորված լսարաններին և աշխատասենյակներին։
Արհեստական բանականության և լեզվաբանության միջև կապը՝ ԵՊՀ լեզվաբանների ուսումնասիրության առանցքում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսները «Norwegian Journal of development of the International Science» ամսագրում հրապարակել են գիտական հոդված՝ նվիրված արհեստական բանականությանն ու լեզվաբանությանը, դրանց առնչություններին, բառապաշարային նորակազմություններին, բառիմաստային նորաբանություններին։
ԵՊՀ-ում տեղի ունեցավ աշխատաժողով՝ ուղղված KPI4HE նախագծի նախնական տարբերակի մշակմանը ԵՊՀ-ում անցկացված աշխատաժողովը նվիրված էր «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագծի նախնական տարբերակի մշակմանը։
ԵՊՀ-ում անցկացվեց «Երևան-100» խորագրով միջոցառում ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Երևան-100» միջոցառումը՝ նվիրված հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երևանի գլխավոր հատակագծի 100-ամյակին։ Սոցիալական և քաղաքական գործընթացների համատեքստում քննարկվեցին Երևանի քաղաքաշինության և զարգացման ներկան ու ապագան:
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության տարածաշրջանային տնօրենը հյուրընկալվել է ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ տնօրեն Լոր Կաստենին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցությունն ընդլայնելուն ուղղված քայլեր։
Գիտաժողով՝ արտերկրից ժամանած թանգարանագետների մասնակցությամբ ԵՊՀ պրոֆեսոր Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով գիտաժողով՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցերին: