ԵՊՀ հետազոտողն ուսումնասիրում է հակամարտությունների ազդեցությունը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի հարաբերությունների վրա Քաղաքական անկայունությունն ու հակամարտություններն իրենց ուղիղ ազդեցությունն են թողնում Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի միջև քաղաքական, տնտեսական և այլ հարաբերությունների ձևավորման ու զարգացման ընթացքի վրա։ Այս մասին փաստում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների հետազոտական խմբի ղեկավար Մուշեղ Ղահրիյանը: Նրա հեղինակած «Հակամարտությունների ազդեցությունը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի պետությունների հարաբերությունների վրա» վերտառությամբ գիտական նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի արդյունքում:
ԵՊՀ ուսանողների այցը Ահվազ․ ապագա իրանագետները բացահայտեցին մասնագիտական աճի, լեզվական ու մշակութային նոր հորիզոններ Երևանի պետական համալսարանի և Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազի Շահիդ Չամրան համալսարանի համագործակցության շրջանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի բակալավրիատի (3-րդ, 4-րդ կուրսեր) և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու «Պարսից լեզվի կատարելագործման» երկշաբաթյա ծրագրին։
«Մտքի խնդիրներ. մտածողությունը արհեստական բանականության դարաշրջանում»․ մտորումների ֆորում «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամը «SmartGateVC» վենչուրային հիմնադրամի «Հերո հաուս» տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում ս․թ․ ապրիլի 3-ին կազմակերպել էր «Մտքի խնդիրներ. մտածողությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով մտորումների ֆորում, որը մեկ հարթակում համախմբեց ավելի քան 120 մասնակիցների, այդ թվում՝ ԵՊՀ շրջանավարտների:
Տեղահանման հետևանքներն ու ինտեգրումը համալսարանական կյանքում․ ԵՊՀ-ում ամփոփվել են հետազոտության արդյունքները Արցախից բռնի տեղահանված ուսանողների՝ ՀՀ բուհերում ուսումը շարունակելու և նոր միջավայրին հարմարվելու տնտեսական և հոգեբանական խնդիրների լուծումն առաջնահերթ կարևորություն ունի ԵՊՀ հետազոտողների համար։ Տարբեր խնդիրների վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծություններ և առաջարկներ ներկայացնելու նպատակով ԵՊՀ-ում կատարվել է «Արցախից բռնի տեղահանված ուսանողների տնտեսական և հոգեբանական ադապտացման խնդիրները բարձրագույն ուսումնական հաստատություններում» թեմայով գիտական հետազոտություն։
Մեկ կրթական ծրագիր, երկու դիպլոմ և բազմաթիվ հնարավորություններ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի (ԵԼՀ) առաջնահերթ նպատակներից են կրթության բարձր որակի ապահովումը և նորարարությունների ներդրումը կրթական համակարգում։ 2025-2026 ուստարվանից ԵԼՀ ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների առջև բացվում է բացառիկ հնարավորություն՝ ուսումնառելու ԵՊՀ-ի և Լիլի համալսարանի (Ֆրանսիա) գործակցության շրջանակում իրականացվող կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրում, որը կոչված է ձևավորելու միջազգային հաղորդակցության նոր սերունդ։
Սոցիալական համերաշխությունը՝ ԵՊՀ և արտերկրի գիտնականներին միավորող թեմա Ապրիլի 4-6-ը Ծաղկաձորում անցկացվում է «Սոցիալական համերաշխությունը՝ պետականության զարգացման հիմք» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել են ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիան և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան։ Գիտաժողովը նվիրված է Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան, որի խորագիրն է «Միջսերնդային համերաշխության ուժեղացում՝ տևական բարեկեցության համար»։
Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց ԵՊՀ՝ ամրապնդելու կրթագիտական կապերը ԵՊՀ-ում հյուրընկալվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի լաբորատորիաներին ու ենթակառուցվածքներին, այցելեցին «YSU-Krisp AI Lab»:
Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեությանը նվիրված աշխատաժողով ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում կայացավ «Շանհայյան ոգու առաջընթացը. ՇՀԿ-ն գործի մեջ» խորագրով սեմինար՝ նվիրված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործունեությանն ու Չինաստանի կողմից այդ կազմակերպության նախագահության ստանձնմանը: Միջոցառումը մեկնարկեց ՇՀԿ-ին նվիրված տեսանյութի դիտումով:
Բարձրագույն կրթության որակի գործունեության առանցքային ցուցանիշների զարգացումը՝ քննարկման թեմա․ աշխատաժողով Ջենովայի համալսարանում Ջենովայի համալսարանում տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+»-ի «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) ծրագրի աշխատաժողովը: Նախագիծը, որը համակարգում է ԵՊՀ-ն, միտված է բարելավելու ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կառավարումը և համալսարանների ռազմավարական պլանավորումը:
Գերմանիայի համալսարանների ռեկտորներն այցելեցին ԵՊՀ՝ ներկայացնելու կիրառական գիտությունների համալսարանների կրթական մոդելը և ընդլայնելու գործակցությունը ԵՊՀ-ում հյուրընկալվեցին Գերմանիայի 19 բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները և պրոռեկտորները՝ Հայաստանի ինը համալսարանների հետ գիտական տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով: Գերմանիայի բուհերի ներկայացուցիչների այցը կազմակերպվել էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից: