Բացառիկ համագործակցություն ԵՊՀ-ի և Վերոնայի համալսարանի միջև. անցկացվել է միջազգային գիտաժողով ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը Վերոնայի համալսարանի օտար լեզուների և գրականության բաժնի հետ համատեղ Հայաստանում կազմակերպել էր «Թարգմանությունը միջնորդ լեզվի միջոցով» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողով՝ քննարկելու միջնորդավորված թարգմանության դերը թարգմանաբանության մեջ և հարակից գիտակարգերում։
ԵՊՀ ռեկտորը պաշտոնական այցով մեկնել է Քուվեյթ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Քուվեյթ, որտեղ նախատեսված մի շարք հանդիպումները միտված էին ԵՊՀ-ի և տեղի գիտակրթական կենտրոնների միջև գործակցային առկա կապերի ամրապնդմանն ու նոր հարաբերությունների հաստատմանը։
ԵՊՀ ուսանողներն արժանացել են Թաբիբյան ընտանիքի՝ 2023-2024 ուստարվա կրթաթոշակին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ամփոփվեցին 2023-2024 ուստարվա համար հայտարարված կրթաթոշակային մրցույթի արդյունքները։
ԵՊՀ կենսաբանները նպաստում են ջրածնային տնտեսության կայացմանը Ջրածինը համարվում է ապագայի վառելիք, ուստի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտական խումբը ձեռնամուխ է եղել նպաստելու ջրածնահենք տնտեսության կայացմանը` աշխատելով ջրածին արտադրող և օքսիդացնող հիդրոգենազ ֆերմենտների հետ:
Տիեզերքի և տվյալագիտության հատման կետում. ԵՊՀ ասպիրանտ Մհեր Խաչատրյանի պատմությունը «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի՝ մագիստրոսի կրթական ծրագրով հաղթողներից է Մհեր Խաչատրյանը։ Մհերի հետ զրույցը փաստում է, որ համալսարանական կրթության շնորհիվ հնարավոր է ոչ միայն բացահայտել Տիեզերքը, այլև գիտականորեն ներկայացնել այնտեղ կատարվող բնական փոփոխությունները:
Ամրապնդվում են ԵՊՀ-ի և Կադիսի համալսարանի գործընկերային կապերը. բացվել է Հայ-իսպանական լսարան ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում անցկացվել է «Իսպաներենի օրեր ԵՊՀ-ում» միջոցառումների շարքը, որի շրջանակում ԵՊՀ էր այցելել Իսպանիայի Կադիսի համալսարանի պատվիրակությունը՝ նպատակ ունենալով զարգացնելու երկու բուհերի միջև ակադեմիական, գիտական և պատմամշակութային կապերը։ Որպես գործակցության ամրապնդմանն ուղղված քայլ՝ ստեղծվել է հայ-իսպանական բազմամասնագիտական կենտրոն՝ երկու նստավայրով՝ Երևանում և Կադիսում։
Փիլիսոփայական համատեղ որոնումներ. ամրապնդվում է ԵՊՀ-ի և Լյուվենի կաթոլիկ համալսարանի համագործակցությունը Ինչպե՞ս զբաղվել կիրառական փիլիսոփայությամբ հարցի պատասխանն ուսանողներին տվել են ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ, փ․գ․թ. Լևոն Բաբաջանյանը և Լյուվենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, փ․գ․թ․ Ակսել Գոսիերիեսը:
Իրանագիտության ամբիոնը կամրջում է ԵՊՀ-ն և Քեմբրիջի, Օքսֆորդի, Էդինբուրգի համալսարանները ԵՊՀ-ն հյուրընկալել է Քեմբրիջի համալսարանի դոցենտ, բ.գ.թ. Մահբոդ Ղաֆարիին, որը համակարգում է բրիտանական համալսարանների իրանագետ ուսանողների ուսուցումը ԵՊՀ-ում: Այցի շրջանակում նա դասախոսություններ է կարդացել հայ և բրիտանացի ուսանողների համար:
ԵՊՀ-ն դիմավորեց 105-րդ սերնդի առաջինկուրսեցիներին ԵՊՀ-ում անցկացվեց նոր ուսումնական տարվան և առաջինկուրսեցիների ընդունելությանը նվիրված ամենամյա միջոցառումը՝ «105-ՐԴ ԲԱՐԵՎԸ» խորագրով: Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ ցուցահանդես, որի ժամանակ ԵՊՀ ստորաբաժանումները ներկայացրին իրենց գործունեությունը, կազմակերպեցին սիմուլյացիոն խաղեր, վիկտորինաներ, մրցույթներ, քվեսթ, և օրն ամփոփվեց տոնական համերգով:
Եվրոպագիտության ուսումնասիրման կարևորությունը 21-րդ դարում Գլոբալացման դարաշրջանում առանձնակի դերակատարում ունեն դիվանագիտական ծանրակշիռ կառույցները, որոնց գործունեության և իրենց հատուկ ռազմավարության մասին համակողմանի ու խոր տեղեկացվածությունը բերում է միջպետական արդյունավետ և փոխշահավետ գործակցության։