ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ ոսկե մեդալով է պարգևատրել ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսանդր Գրիգորյանին՝ համալսարանական կրթության կազմակերպման և զարգացման գործում ունեցած պատկառելի ավանդի համար:
«ԵՐԲԵՄՆ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՎԵՍՏ ԵՄ ՓՆՏՐԵԼ ԱՄԵՆՈՒՐ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԳԵՂԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրոս Գեղամ Ասատրյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով զբաղեցրել է առաջին տեղը:
ԱՅՍՐԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ Դեպի Արցախ համալսարանականների եռօրյա այցի շրջանակում ապրիլի 6-ին Արցախի Ազգային Ժողովում տեղի ունեցավ «Այսրկովկասի տարածաշրջան. մարտահրավերներ և արդի զարգացումներ» խորագրով գիտաժողով:
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ Եռօրյա այցով Արցախ մեկնած համալսարանականները ապրիլի 5-ին հանդիպեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
ՆՈՐԱՏՈՒՆԿ ԾԱՌԵՐԸ՝ 100-ԱՄՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ. ԾԱՌԱՏՈՒՆԿ ԱՐՑԱԽՈՒՄ Այսօր մեկնարկել է համալսարանականների եռօրյա այցը դեպի Արցախ, որի առաջին օրը նշանավորվեց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում ԵՊՀ 100-ամյակի պուրակի հիմնադրմամբ:
«ԻՄ ԳՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՕԳՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՍԿԱՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԸ». ԷՄԻԼԻ ՄԱՐՈՒԹՅԱՆ Էմիլի Մարությանը Միացյալ Նահանգներում ապրող գրող, պոետ և փիլիսոփա է, 5 բեսթսելերի հեղինակ: Հիմնադրել է «Maroutian Entertainment» մուլտիմեդիա ընկերությունը: Մեզ հետ զրույցում Էմիլին պատմել է իր հիմնադրած ընկերության, հույզերի փիլիսոփայության և տեխնոլոգիական դարի մասին:
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2019»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել են 2298 աշակերտներ: Այսօր ամփոփվել են երկրորդ փուլի արդյունքները:
«ԿԻՐԱՌԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի համար նախատեսված համակարգչային ուսումնական լաբորատորիայի բացումը:
ՀԱՐՑՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում և Թուրքիայում բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների գրագողության և ակադեմիական բարեվարքության քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրության շրջանակում այսօր ԵՊՀ մի շարք ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ խմբային քննարկում։
«ԼԻՏՎԱ՛, ԻՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ». ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը մասնակցում է 2019 թ. Ֆրանկոֆոնիայի ծրագրին, որի շրջանակում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ցուցադրվեց «Լիտվա՛, իմ ազատություն» ֆիլմը: