ԵՊՀ ՈՒԽ-Ն ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈւԽ համագումարի արտահերթ նիստ՝ «ՈւԽ կանոնադրության փոփոխությունների ներկայացում և նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում» օրակարգային հարցով:
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Այսօր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Ֆիզիկայի ֆակուլտետ էին այցելել Եղվարդի, Հրազդանի N10, Երևանի N 139, N 189, N 105, N 190 ավագ և N 108 միջնակարգ դպրոցների 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները:
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄՐՑԱՇԱՐ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ Մեկնարկեց ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի կողմից կազմակերպված հերթական բարեգործական խաղերի մրցաշարը: Այսօր բարեգործական խաղին մասնակցում են ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտեի հաշմանդամություն ունեցող մարզիկները՝ իրենց հմտությունները փորձելով բասկետբոլում:
ԵՊՀ ՀՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և նույն ինստիտուտի Սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի վարիչ, Պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը նոյեմբերի 4-11-ը հրավիրվել էին մասնակցելու Մոսկվայի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ սփյուռքի ձևավորման առանձնահատկությունները Ռուսաստանում և Մոսկվայում» խորագրով գիտագործնական կլոր սեղան-քննարկմանը։
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր այցելություն-դասընթաց:
ԿԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԲԱՑ ԴԱՍԸ ԵՊՀ-ՈՒՄ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ Այսօր ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների ու ուսանողների հետ։
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. «ԿՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼ‐ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ‐ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի ներկայացրած «Կրոնական իրավիճակը Հայաստանում սոցիալ‐մշակութային և պետական‐քաղաքական արդի գործընթացների համատեքստում» թեման:
«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱՅԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կազմակերպել էր պլենար դասախոսություն, որը վարում էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
ՉԻՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ. ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվել էր չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվեց առաջին անգամ:
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 14-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ Սոցիոլոգիայի ֆակուլտետում ամփոփվեց երեկ տեղի ունեցած ամենամյա երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին: