«Ի՞ՆՉ ԱՆԵԼ»․ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՊ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋԵՎ Նոյեմբերի 23-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, ներգրավելով Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերի ներկայացուցիչներին, Արդյունաբերողների և գործարարների միության հետ կազմակերպել էր խորհրդաժողով, որը նվիրված էր Հայաստանի տնտեսության զարգացման հիմնախնդիրներին: Խորհրդաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍԱՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ». ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր դասընթացաշար, որի շրջանակում ներկայացվեցին հարավկովկասյան տարածաշրջանի երկրների ներքաղաքական և արտաքին քաղաքականությունների առանձնահատկությունները:
«ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում կայացավ «Սպեղանի» երգչախմբի համերգը:
ՀԱՄԱԿՑՎԱԾ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ «ERASMUS+ PRINTeL» նախագծի դասախոսների վերապատրաստման շրջանակում ԵՊՀ երեք դասախոսներ մասնակցել են Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաններում կիրառական գիտությունների համալսարանում նոյեմբերի 5-9-ը տեղի ունեցած «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով դասընթացին:
«ԵՐԲ ԲԱՐՁՐԱՑՐԻ ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ, ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՍ ՀԱՄԱՐ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ԵՄ ԱՐԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԿԱՄՈ ԵՂՈՅԱՆ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նոյեմբերի 16-18-ն անցկացված փաուերլիֆտինգի՝ ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող Կամո Եղոյանը զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը:
ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ «Erasmus+ CBHE PRINTEL» ծրագրի շրջանակում տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչներից բաղկացած ԵՊՀ աշխատանքային խումբը նոյեմբերի 9-18-ը մասնակցել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացվող «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին։
ԵՐԵՎԱՆԻ N46 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ- ՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնն այսօր հյուրնկալել էր Երևանի N46 ավագ դպրոցի 11-12-րդ դասարանի աշակերտներին:
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ԻՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ. ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պատվերով ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար իրականացնում է քաղաքացիական կողմնորոշման դասընթաց:
«ԳՈՎԱԶԴ ԵՎ PR». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ» ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի բաժնի ուսանողներն այսօր «Գովազդ և PR» դասընթացի շրջանակում ներկայացրին գովազդային նախագծերի սեփական օրինակները:
Զբոսաշրջութան նորագույն տեսակները Նոյեմբերի 22-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց սեմինար՝ «Զբոսաշրջութան նորագույն տեսակները» խորագրով: Սեմինարի բանախոսներն էին Սերվիս ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Վեներա Ատլուկյանը և ՈՒԳԸ անդամ Դիանա Թադևոսյանը: