ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ Կարինե Դավթյանն ավելի քան 16 տարի ԵՊՀ-ում գործող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրենն է: Նա բեմադրում է տարաբնույթ ներկայացումներ, ուսանողներին հաղորդակից դարձնում իրական մշակույթին և շատ հաճախ լսում նրանց որպես ավագ ընկեր: Մեզ հետ զրույցում նա պատմել է մանկության երազանքի՝ թատրոնի, արվեստի ու մշակույթի հանդեպ մեծագույն սիրո և տարիների փորձառության մասին:
«ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կառավարման և գործարարության ամբիոնի և «SSB Academy»-ի նախաձեռնությամբ անցկացվեց վարպետության դաս, որի հիմնական նպատակն էր ուսանողներին տալ պրակտիկ գիտելիք և հմտություններ:
ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ. ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ Ս․թ․ դեկտեմբերի 3-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանների կազմակերպած և ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գործունեության շրջանակում իրականացվող միջազգային գիտաժողովի շրջանակում։
ՀՀ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանը, մեծ ներդրում ունենալով քաղծառայության համակարգի մասնագետների վերապատրաստման գործում, 2002 թվականից ի վեր անցկացնում է դասընթացներ և բազմաթիվ ծրագրերի հեղինակ է։ Այս ամենի հիմքում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարձր արհեստավարժությունն ու ԵՊՀ-ում գործող տարբեր մասնագիտությունների առկայությունն է:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «MINERVA» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «MINERVA» (Strenghening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը, որին մասնակցում էր ԵՊՀ պատվիրակությունը:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին:
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԱՄՓՈՓՎԵՑ ԹԲԻԼԻՍԻԻ «ԳՅՈԹԵ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ Ծրագրի՝ գերմաներենի դասավանդման ժամանակակից մեթոդները յուրացրած մասնակից ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր:
«ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐԻԶՈՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՅՍ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ»․ Ջ․ ՄՔԷՆԴՐՅՈՒ ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կայացել է «Հայաստանը, Միացյալ Նահանգները և տարածաշրջանային փոխակերպումները Եվրասիայում. անդրազգային փոխըմբռնման ընդլայնում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԱԺ ՄՈԴԵԼ» ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ԽԱՂԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած «ԱԺ մոդել» սիմուլյացիոն խաղ-մրցույթը, որի ժամանակ երեք խմբակցությունների բաժանված ուսանող-պատգամավորները ներկայացրին ՀՀ զարգացման իրենց ծրագրերը: Խաղն ավարտվեց «Հանրապետական» կուսակցության հաղթանակով: