«ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՔ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԲԱՐՈՅԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ՝ ՉՎԵՐԱԾՎԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ». ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆ ԱՎԱՐՏԱԾ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ԽՈՍԵ՛ՆՔ ԱՐԱԲԵՐԵՆ». ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Խոսե՛նք արաբերեն» դասագրքի ներկայացումը:
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ՝ «SPSS ՓԱԹԵԹԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՊՀ սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը «Data Science for Business» մագիստրոսական ծրագրի հետ շարունակում է իրականացնել ծրագրային դասընթացներ, որոնցից հերթականի ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ ysu.am-ը սկսում է նոր շարք՝ ներկայացնելով ԵՊՀ-ում հյուրընկալված անվանի գործիչներին
ԵՊՀ-Ն ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒԻՍՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի աշխատասենյակում այսօր կազմակերպվել էր հանդիպում Իտալիայի Լուիսս համալսարանի պրոֆեսոր, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Մարկետտիի հետ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒԻՍՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալվեցին ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն և Լուիսս համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Մարկետտին:
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՏԻՄ-ԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Ջրօգտագործման թույլատվությունների հայտերի վերաբերյալ ՏԻՄ-երին ծանուցելու մասին» քաղաքականության համառոտագրի նախագծի կլոր սեղան-քննարկում:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ որպես հրավիրյալ դասախոս, հունիսի 14-ին Թբիլիսիի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ:
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ «CONTROLLABILITY OF DYNAMICAL SYSTEMS» («ԴԻՆԱՄԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ») ԳԻՐՔԸ՝ ՆՎԵՐ ԵՊՀ-ԻՆ ՀՀ նախագահի նստավայրում հունիսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Խաղաղության և հանդուրժողականության միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ի դեմս նախագահ պարոն Ահմադ Ալջարուանի, և ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբիին: