- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆիզիկայի ինստիտուտ
Ֆիզիկայի ինստիտուտ
Ինստիտուտի մասին

Ֆիզիկամաթեմատիկական կադրերի պատրաստումը Երևանի պետական համալսարանում սկսվել է 1922 թվականից: Հայաստանում ֆիզիկայի զարգացման համար նշանակալի իրադարձություն էր 1933 թ․ համալսարանի կառուցվածքում Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հիմնադրումը` Ֆիզիկայի և Մաթեմատիկայի առանձին բաժիններով:
Ֆիզիկայի զարգացումը խթանելու և նոր կադրերով ապահովելու նպատակով 1959 թ․ համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից առանձնացել և կազմավորվել է Ֆիզիկայի ֆակուլտետը, որի առաջին դեկանն էր ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Նորայր Քոչարյանը:
1975 թ․ ՀԽՍՀ ԳԱ նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի օժանդակությամբ Ֆիզիկայի ֆակուլտետից առանձնացել և կազմավորվել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որի հիմնադիրը և առաջին դեկանը եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանը: Այս երկու ֆակուլտետների հենքի վրա էլ 2022 թ․ ձևավորվել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտը՝ ՀՀ-ում ժամանակակից ֆիզիկայի մասնագետների պակասը լրացնելու նպատակով։
Ինստիտուտում ուսուցումը կազմակերպվում է եռաստիճան համակարգով՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Կրթական ծրագրեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
Հոդված
ЭКСТРЕМУМЫ ТРЕХ РАЗНЫХ ФУНКЦИЙ В ПОСЛЕДОВАТЕЛЬНЫХ ДИАПАЗОНАХ ПРИ УСЛОВНЫХ ОГРАНИЧЕНИЯХ
Հոդված
Resonant conversion of THz waves with orthogonal polarization upon transmission through a woven mesh
Հոդված
Dunkl symplectic algebra in generalized Calogero models
Հոդված
Energy level alignment of confined hole states in InAs1−x−ySbxPy asymmetric double quantum dots for single-photon energy up- and downconversion
Կոնտակտներ
Տնօրեն՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյան
Ինստիտուտի գրասենյակ՝
Հեռ․՝ (+374 60) 710 302
(ներքին՝ 23-02)
էլհասցե՝ phys.inst@ysu.am